loader
Ձեր համար հեղափոխություն չի եղել, որովհետև ձեր քաղաքական բովանդակությունը նույն տեղն է ստեղծվում. Նիկոլ Փաշինյան

Ձեր համար հեղափոխություն չի եղել, որովհետև ձեր քաղաքական բովանդակությունը նույն տեղն է ստեղծվում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց նրանցից, ովքեր իր խոսքերում մուննաթ կամ հեգնանք են զգացել: Նա ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց, որ նոր Հայաստանում նման երևույթները տեղ չունեն:

«Մյուս կողմից կարծում եմ, որ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք: Եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մուննաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, միանգամից ասեմ, որ դա սխալ տպավորություն է»,- նշեց վարչապետը:

7-րդ գումարման ԱԺ-ն Փաշինյանը նոր որակի համարեց: Նա անդրադարձավ իրենց կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին, թե նոր իշխանությունը պատասխանատվությունը քաղաքացու վրա է գցում:

«Ասում են՝ ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել: Այստեղ է, որ բախվում է հին և նոր մտածելակերպը: Բիզնեսով մենակ առանձնահատուկ մարդիկ կարան զբաղվեն, ովքեր ունեն «դաբրոներ», ովքեր ունեն ախպեր, ախպոր ախպեր, քիլերներ, մաֆիոզ կապեր: Դուք ասում եք, որ դեմ եք սուպերվարչապետության համակարգին: 3 օր դուք քարոզում եք, որ այ, երկիրը պետք է լինի սուպերվարչապետություն: Կլինի կառավարություն, կլինի վարչապետ մեղրը կարտահանի, փեթակը տեղից տեղ կտեղափոխի, սաղ հարցերը կլուծի, այ, դա երիկր է: Ասում եմ՝ աղքատությունը մարդկանց գլխում է, որոշ լրատվամիջոցների վերնագիր է լինում՝ «Եթե աղքատ ես, մեղավոր ես»: Ասում են՝ այս կառավարությունն ամբողջ բեռն ուզում է հին իշխանության վրա գցի: Ըստ էության՝ բացահայտում են իրենց հիմնական առաքելությունը՝ մի ժամանակ Սերժին էին մեղադրում, հիմա՝ Նիկոլին: Պարզ չի՞, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր: Մեղավոր է նրանով, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարող բիզնես անել, ով կկզի, կմուծվի, նա էլ բիզնես կանի»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետը կոչ արեց, որ չփորձեն իրեն ու Սերժ Սարգսյանին դնել նույն հարթության վրա:

«Ձեզ ու իրան դրեք նույն հարթության վրա, դուք նույն բանն էիք, որ անձերի դեմ չեք պայքարում: Հիմա եկել են դարձել հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով է հավատում, ով չի հավատում: Իրանք էլ հեղափոխության հավատաքննիչն են: Ասում են՝ հեղափոխություն չի եղել, հլը մի հատ դեմներդ ու կողքներդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, Դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած: Ձեր համար հեղափոխություն չի եղել, որովհետև ձեր քաղաքական բովանդակությունը նույն տեղն է ստեղծվում: Խոսում ենք անկախ քաղաքականության մասին: Ձեր հիմնարկի դեմը տնգում եք ՀՀ, ԱՄՆ, Եվրամիության դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք է հավասար արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա Ռուսաստանի դրոշը, էլ չեմ ասում Վատիկանի դրոշը խի՞ չեք կախել»,- ասաց Փաշինյանը, որին հաջորդեց պատգամավորների բուռն ծիծաղն ու ծափահարությունները:

Հետո Փաշինյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե երբ ոստիկանապետին վիրավորում են, քաղաքական թիմը չի արձագանքում:

«Ոհմակը պտի հարձակվեր, պտի «պադեզդներում» ծեծեին, իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին, տեռորի ենթարկեին»,- արձագանքեց վարչապետը:

Փաշինյանը մեկնաբանեց նաև ԵՄ-ի հետ համագործակցության  իրենց հասցեին հնչող քննադատությանը և ասաց. «ԵՄ-ի հետ կապված Աշոտյանից պրծանք, մեկ էլ...: Բա չեք տեսնում, որ ԵՄ-ի պաշտոնյաները գալիս, ասուլիս են տալիս, չեք լսում՝ ի՞նչ են ասում»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս