loader
Քաղաքական իրավիճակը քրեական գործերի վրա հսկայական ազդեցություն է ունենում. վարչապետի պաշտոնակատար

Քաղաքական իրավիճակը քրեական գործերի վրա հսկայական ազդեցություն է ունենում. վարչապետի պաշտոնակատար

Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե: Նման պատասխան տվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գումարների վերադարձը բյուջե:

«Ես հասկանում եմ, որ ուզում ենք բոլոր քրեական գործերն արագ ավարտվեն ու գնան դատական քննության, բայց քաղաքական, միջազգային վիճակն ազդում է գործի քննության վրա»,- նկատեց Փաշինյանը:

Քաղաքական իրավիճակը քրեական գործերի քննության վրա ազդեցություն ունենո՞ւմ է, թե՝ ոչ, հարց հնչեցրեց Փաշինյանը և ասաց, որ հսկայական ազդեցություն է ունենում:

«Գրավի կիրառման հետ կապված հարցը քաղաքական հարց է, քանի որ դա կարգավորվում է այն օրենսգրքով, որն ընդունում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, հետևաբար այդ հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ»,- նկատեց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մամուլում հնչող այն քննադատություններին, որ մի կողմից մարդկանց բռնում են, մյուս կողմից՝ բաց թողնում:

«Երկրի վարչապետը կամ նախարարն ընդհանրապես այս կամ այն քրեական հարցի, գրավի հետ կապված չարտահայտվել պարզապես չի կարող: Այդպես միշտ եղել է և միշտ կլինի: Օրինակ՝ դատավորների անկախության հարցը քաղաքական խնդիր է, որը պետք է լուծվի և հնարավոր չէ դրա վերաբերյալ չարտահայտվել»,- եզրափակեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս