loader

Զուրաբյան. Քաղաքականությամբ չզբաղվող նախագահը մարիոնետկա է ծառայելու Սերժ Սարգսյանի ձեռքին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 2-ին սպասվող ՀՀ նոր նախագահի ընտրություններին, ասում է, որ «Սերժ Սարգսյանը ստեղծել է մի Սահմանադրություն, որով նախագահը լինելու է մարիոնետի նման, տիկնիկ, որը կառավարվելու է իր կողմից»:

«Ինչու, որովհետև ինքն ունի պառլամենտական հանրապետության շղարշի տակ թաքնված ավտորիտար ռեժիմ, որը կեղծում է ընտրությունները, ունի կեղծված մեծամասնություն այդ պառլամենտում, և այդ կեղծված մեծամասնությունը կարող է ընտրել նախագահ և դիկտատորի քմհաճույքով կարող է այդ նախագահին ուղարկել գրողի ծոցը»,- նշում է Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ գործառույթը, որը նախատեսվել է նախագահի համար նոր Սահմանադրությամբ, հանգիստ կարող է իրականացնել մի մարդ, որը ոչ լեզուների է տիրապետում, ոչ կապեր ունի:

«Ուղղակի մի քիչ ավելի գեղեցիկ խաղալիք կլինի՝ ժողովրդին ներկայացնելու համար, բայց դա լինելու է խաղալիք, մարիոնետկա, տիկնիկ՝ Սերժ Սարգսյանի ձեռքում»,- շեշետում է ՀԱԿ ներկայացուցիչը:

Ամբողջական` factor.am-ի տեսանյութում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս