loader
Կամո Արեյանի կինը ամուսնուց ավելի շատ եկամուտ ունի

Կամո Արեյանի կինը ամուսնուց ավելի շատ եկամուտ ունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալ Կամո Արեյանը 1995-99թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև 1997թ. մշտական հիմունքներով աշխատել է ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում: 1997-2001թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 02.1998-05.1998թթ.` Երևանի քաղաքապետի պաշտոնակատար: 2001-2002թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ: 2002-2003թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ: 2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: 2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

2014 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 

Տեսնենք, թե ինչ անշարժ և շարժական գույք է հայտարարագրել Կամո Արեյանը 2011 թվականից սկսած: 

2011-ի հայտարարագրից պարզ է դառնում, որ վերջինիս դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 1,350,000.00 ՀՀ դրամ, հարկային տարվա վերջում՝ 500,000.00 ՀՀ դրամ

Անշարժ և շարժական գույքի, փոխառությունների, ներդրումների, արժեթղթեր մասին տվյալները բացակայում են:

2012-ի տարեկան հայտարարագրում ևս այս տվյալները բացակայում են: 

2012 թվականին վերջինիս դրամական միջոցները հարկային տարվա սկզբին կազմել են 500,000.00 ՀՀ դրամ, հարկային տարվա վերջում՝ 450,000.00 ՀՀ դրամ

2013-ի տարեկան հայտարարագրում նշված է, որ  Արեյանի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 450,000.00 ՀՀ դրամ, տարվա ավարտին՝ 300,000.00 ՀՀ դրամ: Մինչդեռ նույն թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, ի տարբերություն նախորդ երեք հայտարարագրերի, Արեյանը հայտարարագրել է անշարժ գույք՝ բնակարան:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` 2013 թվականին՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել է 400,000.00 ՀՀ դրրամ

2014 թվականի տարեկան հայտարարագրում վերը նշված բնակարանի մասին տվյալները բացակայում են: Արեյանի դրամական միջոցները կազմել են 300,000.00 ՀՀ դրամ հարկային տարվա սկզբում, 400,000.00 ՀՀ դրամ՝ հարկային տարվա վերջում: 

2015 թվականի հայտարարագրում ևս բնակարանի, արժեթղթերի, ներդրումների մասին տվյալները բացակայում են: Հարկային տարվա սկզբում Արեյանի դրամական միջոցները կազմել են 400,000.00 ՀՀ դրամ, հարկային տարվա ավարտին՝ 350,000.00 ՀՀ դրամ:

2016 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 350,000.00 ՀՀ դրամ, հարկային տարվա ավարտին՝ 300,000.00 ՀՀ դրամ

2017 թվականին դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 350,000.00 ՀՀ դրամ: Վերջինս նաև բնակարան է հայտարարագրել:

Կամո Արեյանի եկամուտները և դրանց ստացման աղբյուրները՝ ըստ տարեթվերի

2011 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
3,601,659.00 ՀՀ դրամ
2012 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
3,704,800.00 ՀՀ դրամ
2013 թվականի տարեկան հայտարարագիր/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
4,631,974.00 ՀՀ դրամ
2013 թվական՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
 
6,023,784.00 ՀՀ դրամ
2014 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
4,024,960.00 ՀՀ դրամ 
2015 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
4,645,309.00 ՀՀ դրամ
2016 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
4,621,400.00 ՀՀ դրամ

2017 թվական/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ

1,967,058.00 ՀՀ դրամ

 

Ուսումնասիրեցինք նաև Կամո Արեյանի տիկնոջ՝ Արմենուհի Հարությունյանի ներկայացրած հայտարարագրերը:

2011 թվականին տիկին Արմենուհին հայտարարագրել է HYUNDAI TUCSON IS 35 2.0 AT մարդատար ավտոմեքենա՝ 12,000,000.00 ՀՀ դրամ արժողությամբ: Հարկային տարվա սկզբին վերջինիս դրամական միջոցները կազմել են 370,000.00 ՀՀ դրամ և 200,000.00 ԱՄՆ դոլար, հարկային տարվա ավարտին՝ 500,000.00 ՀՀ դրամ և 206,340.00 ԱՄՆ դոլար:

2012 հայտարարագրում չկան տվյալներ անշարժ և շարժական գույքի, ներդրումների, արժեթղթեր մասին: Անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 500,000.00 ՀՀ դրամ և 206,340.00 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում ՝ 300,000.00 ՀՀ դրամ և 139,340.00 ԱՄՆ դոլար:

2013-ին բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 300,000.00 ՀՀ դրամ և 139,340.00 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում ՝ 650,000.00 ՀՀ դրամ և 113,000.00 ԱՄՆ դոլար:

2014-ի հարկային տարվա սկզբում դրամական միջոցները կազմել են 650,000.00 ՀՀ դրամ և 113,000.00 ԱՄՆ դոլար, վերջում՝ 280,000.00 ՀՀ դրամ և 97,141.00 ԱՄՆ դոլար:

2015-ին՝ 280,000.00 ՀՀ դրամ և 97,141.00 ԱՄՆ դոլար տարվա սկզբում, 300,000.00 ՀՀ դրամ և 92,243.53 ԱՄՆ դոլար՝ տարվա վերջում: 

2016-ի հայտարարագրի համաձայն Արմենուհի Հարությունյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 300,000.00 ՀՀ դրամ և 92,243.53 ԱՄՆ դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 260,000.00 ՀՀ դրամ և 87,715.00 ԱՄՆ դոլար:

Կամո Արեյանի տիկնոջ եկամուտները և դրանց ստացման աղբյուրները՝ ըստ տարեթվերի

2011 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և Շահաբաժին
3,987,610.00 ՀՀ դրամ
2012 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և Շահաբաժին
8,966,840.00 ՀՀ դրամ
2013 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներև շահաբաժին
5,747,185.00ՀՀ դրամ
2014 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և շահաբաժին
6,260,690.00 ՀՀ դրամ
2015 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և շահաբաժին
4,606,876.00 ՀՀ դրամ
2016 թվական/ 
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և շահաբաժին
10,434,400.00 ՀՀ դրամ

 

Կամո Արեյանը և վերջինիս կինը չեն հայտարարագրել շարժական գույք, բացակայում են տվյալներ ներդրումների, արժեթղթերի, փոխառությունների մասին: 

Իսկ ինչով է զբաղվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի կինը: Ըստ լրատվամիջոցներից մեկի՝ Արմենուհի Հարությունյանը մի քանի առևտրային կազմակերպություններում բաժնետեր է և ղեկավար: Նրան է պատկանում «Արմանե Երկիր» ՍՊԸ-ն, որի գործունեության ոլորտը զբոսաշրջությունն է: Նրան է պատկանում նաև «Մոդդ Իվենց» ՍՊԸ-ն, որի 40% բաժնեմասը պատկանում է Շուշանիկ Հարությունյանին: Վերջինս Արմենուհի Հարությունյանի քույրն է: Ընկերությունը գրասենյակ ունի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: Այնտեղ էլ իրականացնում է հարսանիքների, մկրտությունների, համաժողովների, բիզնես-այցելությունների կազմակերպում: 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս