loader
Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցության՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը

Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցության՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստին բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագծին՝ փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում»: 

Կառավարության եզրակացությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը

«Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգը ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրեն բնորոշ համակարգ լինի»,-ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ ցուցակների փակ մասին հատկացված է 50 տոկոս տեղ, այլ երկրներում ավելի քիչ է հատկացվում, իսկ պատգամավորներն առաջարկում են 100 տոկոսով անցնել փակ ցուցակների: 

«Գործող համակարգը 50/50 է, որևէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու, եթե անցեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձը ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու, խորհրդարանում դեմքով չէր իմանա իր պատգամավորին, իսկ ընտրողը պետք է իմանա, թե ով է իր պատգամավորը»,-ասաց նա:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս