loader
Կառավարությունը զբաղվում է նախկինների մեքենաների և դրանց պետհամարանիշերի հարցով

Կառավարությունը զբաղվում է նախկինների մեքենաների և դրանց պետհամարանիշերի հարցով

Նախկին իշխանավորներից շատերը դեռ վայելում են պետության կողմից իրենց տրամադրված ճոխությունները: Հեղափոխությունից հետո պաշտոնից զրկվածները դեռևս օգտագործում են պետհամարանիշերով մեքենաները: Նոր իշխանությունն այս մասին քաջատեղյակ է: Ավելին՝ սկսել են հետամուտ լինել խնդրին և լուծում տալ:

«Խնդիրը վարչապետի աշխատակազմի ուշադրության ներքո է: Կա համապատասխան բաժին, որը զբաղվում է այդ հարցով: Համալիր ուսումնասիրություն կտարվի թե՛ պետհամարանիշերի, թե՛ ավտոմեքենաների հետ կապված»,- Հայաստան 24-ի հետ զրույցում պարզաբանեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը: Խնդիրն ուսումնասիրելուց հետո աշխատակազմն արդյունքների մասին կտեղեկացնի:

«Եթե պարզվի, որ այդ մեքենաներն աշխատակազմի ենթակայության տակ են, բնականաբար, և՛ մեքենաները, և՛ պետհամարանիշերը վերադարձվելու են աշխատակազմ: Կար երկու վարչապետի աշխատակազմ՝ Բաղրամյանի 26-ի և Կառավարության: Պետք է հասկանանք, թե երկուսը միասին ինչ մեքենաներ կան, ինչ պետհամարանիշեր: Դեպքեր կան, տևական պրոցես պետք է ընթանա»,- մանրամասնեց նա:

 Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս