loader

Կարայան. Ցույցերը բացասական ազդեցություն կունենան տնտեսության զարգացման վրա (տեսանյութեր)

«Վերջին օրերին ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման վրա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել իրենց քաղաքացիներին ՀՀ չայցելել, քանի որ դա անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ու երկարատև ջանքերի շնորհիվ այն ցուցանիշին էինք կարողացել հասնել, որ բազմաթիվ միաջզգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ն զբոսաշրջության ամենանավտանգ երկներից էր համարվում», - ասաց Կարայանը:

Նախարարի խոսքով՝ հյուրանոցների և տուրիստական կազմակերպություններից իրենք տեղեկացել են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են ու զբոսաշրջիկների մի մասը հրաժարվել է գալ Հայաստանի Հանրապետություն:

«Եթե այս ամենը շարունակվի, ականատես կլինենք, թե ինչ բացասական ազդեցություն սա կարող է թողնել տնտեսության վրա: Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների երթևեկությունը, դա իր բացասական ազդեցությունը կունենա», - նշեց Կարայանը:

Տեսանյութերը՝ «Հայաստան 24»-ի 

Հեղինակ՝ Մարգարիտա Ղազարյան 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս