loader
Կարևոր է, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում. Փաշինյանը՝ Հունանյանի նշանակման մասին

Կարևոր է, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում. Փաշինյանը՝ Հունանյանի նշանակման մասին

Կառավարության նիստում հաստատվեց նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պոողսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը: Անդրադառնալով Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ նա երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը և ինչպես ընդունված է ասել, նախկին իշխանության տարիներին:

Նա ասաց՝ կարծում է, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ:

«Կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում: Այս տրամաբանության մեջ չպետք է թույլ տանք, որ զարգանա մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ենթարկվում են հետապնդումների, վերաբերմունքի են արժանանում այն պատճառով, որ նախկին կառավարության հետ են առնչություն ունեցել: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: Հույս ունենք, որ մոտենում ենք այդ եզրագծին»,- պարզաբանեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում նաև, որ փակում են կադրային փոփոխությունների, օպտիմալացման և ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը:

«Այս տրամաբանությունը չի նշանակում ինդուրգենցիա որևէ մեկի հասցեին։ Մենք ասել ենք, որ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Մեզանից որևէ մեկը՝ գործող կամ չգործող պաշտոնյա անձեռնմխելի չէ, և մեզանից որևէ մեկի պաշտոնավարումը, նշանակված կամ ազատված լինելը, չի կարող դիտարկվել որպես խոցելիություն օրենքի առաջ: Մեր կառավարման համակարգի 90 և ավելի տոկոսը նույն մարդիկ են, ովքեր նախկինում եղել են նույն կարգավիճակում: Մեր կառավարման համակարգի 90 տոկոսը մնացել է նույնը»,- ասաց նա:

Փաշինյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, Արմավիրի և Արագածոտի մարզպետների նշանակումները սիմվոլիկ որակեց:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս