loader
Կարգախոսը լինելու է Հայաստանի ու հանրային հարաբերությունների մեր տեսլականի շուրջ. ՔՊ խոսնակ

Կարգախոսը լինելու է Հայաստանի ու հանրային հարաբերությունների մեր տեսլականի շուրջ. ՔՊ խոսնակ

«Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի։ Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Կարգախոսի տարբերակներ կան, բայց Վահան Կոստանյանն այս պահին չի ուզում փակագծեր բացել:

«Կարգախոսը լինելու է Հայաստանի ու հանրային հարաբերությունների մեր տեսլականի շուրջ»,- փոխանցեց նա:

«Իմ քայլի» արդեն վերջնական կարգախոսի տարբերակը կհրապարակվի այն ժամանակ, երբ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի օրն ավելի մոտ լինի:

Նշենք, որ ԱԺ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ «ՔՊ»-ական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը լինելու է «Նիկոլ՝ վարչապետ» արտահայտությունը, ինչը քննադատությունների տեղիք էր տվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս