loader
Կարո Եղնուկյանը և «Սասնա ծռեր»-ի 10 անդամները դատարան չեն բերվել

Կարո Եղնուկյանը և «Սասնա ծռեր»-ի 10 անդամները դատարան չեն բերվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Գործով մեղադրյալները դատարան չեն բերվել: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ուղեկցող գումարտակ չկա:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ առանց իր պաշտպանյալի ներկայության էլ հնարավոր է քննարկել նրա խափանման միջոցը փոխելու հարցը:

«Եթե խնդիր կա, որոշ ժամանակով ընդմիջենք նիստը, և գուցե ընթացքում ուղեկցող գումարտակ գտնվի և տղաները ներկայացվեն դատարան»,- նշեց փաստաբանը:

Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը ևս միջնորդեց չհետաձգել դատավարությունը և քննել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Փաստաբան Նինա Կարապետյանցը պահանջեց իրենց պաշտպաններին անհապաղ բերել դատարան և կատարվածը սաբոտաժ որակեց:

Դառավորը նշեց, որ նիստն առանց մեղադրյալների շարունակելը կլինի կոպիտ խախտում: Այսպիսով` վերջինս որոշումեց նիստը հետաձգել մինչև մայիսի 24-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս