loader

Քայլերթ Երևանի փողոցներով (ուղիղ)

Երևանի կենտրոնում այսօր՝ առավոտյան ժամը 07:50-ի սահմաններում, երբ ոստիկանները փորձում էին բացել Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։  

Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին փակել փողոցները, պետական գերատեսչություններում հայտարարել նստացույց, թույլ չտալ որևէ մեկին աշխատանքի գնալ: Նա նաև կոչ արեց դեսպանատները շրջափակել: 

Ի վերջո, ցուցարարները փակեցին Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։ 

Ոստիկանական ուժեր են կուտակվում փողոցների տարբեր հատվածներում: Նրանք հանում են ցուցարարների տեղադրած արգելապատնեշները:

Հիշեցնենք․ Հայաստանի ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս