loader
Կկուն

Կկուն

Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ Նաիրա Նահապետյանը, խոսելով քաղաքապետարանում ավագանու նիստին կատարվածի մասին, ասել է. «Իսկ ինչպե՞ս կգնահատեիք, որ այդ ազոտային թթուն լցներ մեր վրա։ Աննորմալ մարդիկ եկել են դահլիճ ու խանգարում են մեր աշխատանքը։ Որ այդ ազոտային թթուն լցնեին Տարոն Մարգարյանի վրա, դուք ձեզ լա՞վ կզգայիք։ Ես տեսա, որ ինքը շփում էր Տարոն Մարգարյանի վրա։ Ես արձանագրում եմ, որ իրենք ազոտային թթուն բերել էին, որ լցնեին մեզ վրա, առաջինը քաղաքապետի վրա։ Իսկ ի՞նչ պետք է անեին, որ բռնություն չկիրառեին, իսկ որ ինքը դուրս չէր գալիս դահլիճից, ո՞նց հանեինք, թողնեինք, որ վերջնական լցնե՞ր»։

Նաիրա Նահապետյանը, փաստորեն, իրենց մոտեցող փակ տարա տեսնելիս «կիսլատա» է պատկերացնում։ Եվ շատ ճիշտ է անում։ Արժանի են։ Եվ ինքը` Նաիրա Նահապետյանն էլ գիտի դրա մասին։ Մանավանդ այն, որ այդ գործը պետք է սկսել Տարոն Մարգարյանից։ Բայց, ինչպես գիտենք, տարայում եղածն ընդամենը կոյուղաջուր էր` մի բան, որը խիստ բնութագրական է Նաիրա Նահապետյանի կուսակցությանը։ Գուցե դրանից է, որ իրենց սփռած հոտին առերեսվելիս սուր սրտխառնոց են ունեցել։ Կկուն, հայտնի բան է, իր հոտից միշտ բեխաբար է։ 

Մարինա Բաղդագյուլյան

«Չորրոդ Իշխանություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս