loader
Քննարկում. Պետք չէ՞ արդյոք քաղաքական պաշտոնների ցանկում ավելացնել դեսպաններին

Քննարկում. Պետք չէ՞ արդյոք քաղաքական պաշտոնների ցանկում ավելացնել դեսպաններին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում կայացած քննարկումներ ժամանակ առաջարկեց փոխել հանրային ծառայությունների մասին օրենքի 5-րդ հոդվածը: 

Վերջինս նշեց, որ ԱԳՆ-ում թեման քննարկելիս նախարար Էդվարդ Նալբանդյանը խնդրել է հնչեցնել հարց՝ պետք չէ՞ քաղաքական պաշտոնների ցանկում ավելացնել դեսպաններին ու միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներին։ 

«Համաձայնեք, որ նրանց մեծ վերապահումներով կարելի է համարել վարչական պաշտոն իրականացնող: Նրանք իրականացնում են քաղաքականություն և ինչպես նախարարի տեղակալները, սեփական որոշում կայացնելու հնարավորությամբ օժտված չեն: Համաձայնեք, որ սա անիմաստ առաջարկ չէ: Երբ նրանց գործառույթը դիտում ենք վարչական, քաղաքական գործառույթը մղում ենք երկրորդ պլան»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ դեսպանները հայեցողական պաշտոններ են, և այդ դեպքում, պետք է փոխել սահմանումը՝ ինչ են անում դեսպանները:

«Մեր նոր սահմանմամբ քաղաքական չի լինում: Մարզպետներին հանեցինք այս կարգավիճակից»,- նշեց փոխվարչապետը:

Գաբրիելյանը նշեց, որ հարցը կքննարկվի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս