loader
Կոչ եմ անում իմ գործընկերներին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ. Նաիրա Զոհրաբյան

Կոչ եմ անում իմ գործընկերներին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ընտրապայքարի դուրս եկած բոլոր քաղաքական ուժերին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ:

«Կոչ եմ անում իմ գործընկերներին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ, չվիրավորել երևանցուն և նրանց ներկայացնել բացառապես երևանյան հոգսերն ու խնդիրները»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ քարոզարշավի սկզբին կոչ է արել հարգել երևանցուն, երևանյան խնդիրները չտեղափոխել քաղաքական դաշտ, սակայն, նրա հորդորը տեղ չի հասել:

«Բայց, ցավոք սրտի, մեր կոչն այդպես էլ մնաց՝ «ձայն բարբառո անապատի»»,- նշեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլը» դաշիքնի թեկնածու Հայկ Մարությանին բանավեճի էր հրավիրել: Նա ասել էր՝ «Իմ քայլի» թեկնածուին ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Փաշինյանի: Իսկ Հայկ Մարությանը պատասխանել էր, որ պատրաստ է բանավեճի գնալ, բայց միայն 11 մրցակիցների հետ: Որևէ մի քաղաքական ուժի թեկնածու նախապատվություն չի տա և նրա հետ բանավեճի չի գնա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս