loader
Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական չի եղել

Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական չի եղել

«Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական չի եղել և հայտնել է իր տեսակետը, որն ամենևին էլ ԱԳՆ տեսակետը չէ», հունվարի 11-ին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ ինքը ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետև Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է:

Քոչարյանի խոսքով, Թաթուլյանը բավականին մեծ աջակցություն է ցուցաբերում Սոչիի հայ համայնքին. «Վերջիվերջո, Սոչիում հսկայական հայ համայնք ունենք: Համայնքում խնդիրներ երբեմն առաջանում են, դա եկեք ֆիքսենք, իսկ ինչ վերաբերում է խորհրդական լինելուն, նորից եմ կրկնում՝ նա այլևս խորհրդական չէ, իսկ երբ եղել է, արտահաստիքային է եղել»:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդներ է տվել Թաթուլյանը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես կողքին չեմ եղել: Չգիտեմ: Մարդկանց պետք է բազմակողմանի դիտարկել, ինքը դրական դեր էլ է կատարում: Սոչիում ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում հայ համայնքի հետ, և ինքը շատ է աջակցում, եկեք դա ֆիքսենք»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս