loader
Քոչարյան. Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ և կսկսի «ժառանգորդ օպերացիա» կատաղի պայքարը

Քոչարյան. Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ և կսկսի «ժառանգորդ օպերացիա» կատաղի պայքարը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ վարչապետի՝ ապրիլին սպասվող ընտրություններին զուգահեռ բավական լուրջ պայքար է սկսել ներիշխանական ժառանգորդի համար:

«Տրամաբանությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ և դրանից հետո կսկսի «ժառանգորդ օպերացիա» պայքարը: Արդեն երևում է պայքարը և այն ավելի կատաղի կդառնա:

Դա ՀՀԿ-ի հին գվարդիան է, երիտասարդներ են, ՀՀԿ-ի արևմտամետ ու ռուսամետ թևերը, օլիգարխիկ և քաղաքական թևերը, այնքան թևեր կան, որոնք խաչվում են և տարբեր առիթներով ունենում են պրոբլեմներ: Երբ կա ուժեղ ընդդիմություն, պայքարն ընդդիմության դեմ կոնսոլիդացվում է, բայց եթե ընդդիմությունը շատ թույլ է, թևերի ակտիվությունը ցայտուն է երևում, այսինքն՝ սուրբ տեղը դատարկ չի մնում»,-ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ առաջին ազդակը, որ պետք է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ այն էր, որ Արդարադատության նախարարությունը նոյեմբերին ներկայացրեց Անվտանգության խորհրդի նոր կառուցվածքը, որի նոր կազմում առաջին փոխվարչապետ է լինելու:

«Այդ պահից սկսած բոլոր օրենքները գրվել են այդ սկզբունքով և տրամաբանությունը տանում է նրան, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը: Բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ, և չի բացառվում, որ վերջին պահին այլ թեկնածու առաջադրվի, թեև գործողությունների տրամաբանությունը հուշում է` ինքն է լինելու»,-ասաց նա:

Թե այդ դեպքում ինչու Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանական երկիր դառնալու դեպքում չի առաջադրվի որպես վարչապետ, քաղտեխնոլոգը նշեց.

«Քաղաքականության մեջ փոխվել է իրադրությունը, և հիմնական այդ բացատրական քարոզչությունը տարվում է այնպես, որ օբյեկտիվ հիմքեր ունեն ապրիլյան պատերազմից հետո, քանի որ առաջնայինը անվտանգության խնդիրներ են, իսկ այդ խնդիրներում իրենից լավ գործիչ չունեն: 

Համոզված եմ, որ երբ 2014-ին Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի լինելու, ինքը համոզված է եղել, որ չի լինելու։ Պարզապես, իրոք, ինչ-որ բաներ են փոխվել, ենթադրենք, չի գտել այն մարդուն կամ իր համար պարզել է, որ չի կարող, սա չի այն մարդը։ Ինքը ժամանակ է ձգում: Համոզված եմ դրանում, որովհետև ո՞վ էր խնդրում իրեն 2014թ.-ին նման հայտարարություն անել, էլի կարող էր փոխել և չասել, իմաստը ո՞րն էր»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս