loader
Կոսաչով. Մեր հարաբերությունները դուրս են եկել զուտ խորհրդարանական երկխոսությունից

Կոսաչով. Մեր հարաբերությունները դուրս են եկել զուտ խորհրդարանական երկխոսությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն այսօր հայ պատգամավորներ հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ բացման խոսքով: 

«Ուզում եմ Ձեզ դիմել ընկերներ, քանի որ մեր հարաբերություններն արդեն դուրս են եկել զուտ խորհրդարանական երկխոսությունից և իսկապես հնարավորություն ունենք առանց արարողակարգային քաղաքավարության, խոսել, ըստ էության, այն մասին հարցերի մասին, որոնք իսկապես արդիական են, հետաքրքրություն են ներկայացնում մեր երկու ժողովուրդների մոտ: Այժմ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ են, ֆորմատային փոփոխություններ կլինեն, սակայն համոզված եմ՝ որ դա ոչ մի կերպ չի ազդի մեր երկու երկրների հարաբերությունների ինտենսիվ զարգացման վրա»,- ասաց ռուս պաշտոնյան:

Նրա խոսքով՝ խորհրդարանական երկխոսության տեմպ են հաղորդում խորհրդարանների խոսնակները:

«Պետք է ասեմ, որ հոյակապ են աշխատում երկու երկրների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները: Համոզված ենք, որ մեր հարաբերություններում, համագործակցությունում ավելորդ ֆորմատ և հանդիպում չի կարող լինել, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նոր մտքեր են ի հայտ գալիս: Պետք է նշեմ, որ նման ձևաչափով հանձնաժողովների համատեղ նիստ առաջին անգամ նախաձեռնվել և անցկացվել է Հայաստանի հետ և այն երկար ժամանակ միակն էր: Վերջերս նոր Ղազախստանի հետ նման նիստ անցկացվեց»,-նկատեց նա՝ հույս հայտնելով, որ տարվա ընթացքում հանձնաժողովների անդամները գոնե երկու անգամ կհանդիպեն:

Նա նաև ընդգծեց, որ ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում պետք է ամրապնդվի հայ-ռուսական համագործակցությունը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս