loader
Կոստանյան. Մարտի 1-ին գաղտնի հրաման եղել է

Կոստանյան. Մարտի 1-ին գաղտնի հրաման եղել է

«Մարտի 1»-ի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը

Անդրադառնալով խորհրդարանական լսումների ժամանակ հնչած տեսակետներին՝ Կոստանյանը վստահեցրեց, որ ինքն ունի բոլոր հարցերի սպառիչ պատասխանները:

«Բանախոսներից մեկը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր նախագահն ընդունել է առանց արտակարգ դրության մասին օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունը չկար այդ պահին, որովհետև այժմ էլ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ նախագահը հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ»,-ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ին տրված գաղտնի հրամանին, Կոստանյանն ասաց.

«Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ Բայց չափազանց կարևոր էր իմանալ, թե արդյո՞ք դա ենթադրում էր զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն մարտի 1-ի միջոցառումներին: Իհարկե ոչ, որովհետև փաստահավաք առաքելությանը տրված բացատրություններում հստակ սահմանվում էր, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, ընդ որում՝ պայմանավորված նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում, և մի քանի միջադեպեր եղան»,-ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, ԱԺ պատգամավորն ասաց, որ խորհրդարանում դատախազության ներկայացուցիչը մանրամասն բացատրել է ամեն ինչ.

«Խնդիրը նրանում է, որ մեր ակնկալիքները, բոլորիս ակնկալիքները դեռ արդարացված չեն, արդարացված կլինեն, երբ յուրաքանչյուր մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով պարզվեն մեղավորները, կոնկրետ կրակողները կամ նռնակ պայթեցնողները և ենթարկվեն պատասխանատվության: Բոլորիս ուզածն էլ դա է»,-եզրափակեց Կոստանյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս