loader
Կոստանյան. Մարտի 1-ին ոստիկանության կիրառած ուժը բացարձակ անհրաժեշտ  էր

Կոստանյան. Մարտի 1-ին ոստիկանության կիրառած ուժը բացարձակ անհրաժեշտ էր

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում լրագողների հետ զրույցում անդրադարձել է փաստաբան Վահե Գրիգորյանի հրապարակմանը, որի համաձայն՝ ՄԻԵԴ-ի հարցադրմանն ի պատասխան՝ Կոստանյանը նշել է, որ Մարտի 1-ին ոստիկանության ուժի կիրառումը «բացարձակ անհրաժեշտ» է եղել: 

Կոստանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է՝ այդ «բացարձակ անհրաժեշտ»-ը չի վերաբերում 10 զոհերին:

«Երբ Եվրոպական դատարանը գործը վարույթ է ընդունում, առաջադրում է որոշակի հարցեր կողմերին, կառավարությանը և դիմումատուին: Մարտի 1-ի գործի դեպքում ևս կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր: Փաստաբանի կողմից հրապարակվել է կառավարության առարկության 55 էջից առաջինն ու վերջին էջերը: Առաջին էջում դատարանն է հարց տալիս հետևյալ բովանդակությամբ. «Արդյո՞ք  Մարտի 1-ի իրադարձություների ընթացքում ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ: Ընդ որում՝ բացարձակ անհրաժեշտ ձևակերպումը չակերտում են օգտագործել: Եվրոպական դատարանի հարցադրումն է էդպիսին: Արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ և արդյո՞ք առաջացրել է 2-րդ հոդվածով իրավունքի խախտում, թե՝ ոչ: Դա կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որը պետական ծառայողի կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք լինի համաչափ, իրավաչափ և բացարձակ անհրաժեշտ»,- ասաց Կոստանյանը:

Վերջինս շեշտեց, որ կառավարությունն առարկությունների 55 էջում հիմնավորել է, որ ոստիկանության կողմից բացարձակ անհրաժեշտ է եղել, որովհետև դա ուղղված էր հասարակական կարգի պահպանմանը:

«55 էջի մեջ առանձին-առանձին բոլոր մահվան հանգամանքներին անդրադարձել ենք ու փաստել, որ մահվան փաստի կապակցությամբ հարուցված քրգործով քննությունը շարունակվում է և արվում են գործողություններ, որոնք կներկայացնենք ըստ հաջորդականության»,- նշեց նախկին գլխավոր դատախազը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս