loader
«ՔՊ» անդամներն են փակել Հունան Պողոսյանի ճանապարհը. վարչապետ

«ՔՊ» անդամներն են փակել Հունան Պողոսյանի ճանապարհը. վարչապետ

Սյունիքի մարզի բնակիչները չեն փակել ճանապարհն` ընդդեմ նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր որոշման դեմ սյունեցիների բողոքին:

«Մենք նոր փուլ ենք մտնում. կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադները մոնտաժելու ժամանակը, հիմա բարիկադները մոնտաժելու ժամանակն է: Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այլ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ ուղերձն այն է, որ մենք մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այսքան ժամանակ չի եղել մի դեպք, երբ իր նշանակումներին բացասական չվերաբերվեն: Նրա խոսքով՝ անթերի մարդ Հայաստանում չկա, հետևաբար նաև անթերի նշանակումներ:

«Մեկը երիտասարդ է, մյուսը տարիքով է, երրորդը  բոյով է: Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, մենք պատրաստվում ենք համախմբենք ողջ ներուժը: Ասում են՝ այս պաշտոնյան սա է արել, ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա՝ կապ չունի պաշտոնյա է, թե՝ ոչ: Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն»,- շեշտեց նա:

Վերջինս ասաց, որ այդ պաշտոնները կոչվում են հայեցողական:

«Այդ գիծը կառավարության, վարչապետի հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, ուրեմն՝ վարչապետի հայեցողությունն է, և վարչապետը պետք է կրի իր հայեցողության քաղաքական պատասխանատվությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա չբացառեց, որ հնարավոր է նաև հանրապետականներ լինեն իր  ձևավորած կառավարության կազմում և այս պահին էլ ՀՀԿ-ական պաշտոնյաներ կան իր թիմում։ 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դեմ կանգնի իրեն, Փաշինյանը պատասխանեց, որ նման ֆորս-մաժոր իրավիճակ չի կանխատեսում:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս