loader
Պեսկով. Անտեղի են զուգահեռները Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցածների միջև

Պեսկով. Անտեղի են զուգահեռները Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցածների միջև

«Կրեմլը կոչ է արել զուգահեռներ չտանել Հայաստանի և Ուկրաինայի միջև», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Իհարկե, դեռ պետք է վերլուծել իրավիճակը և էլի եմ հայտարարում, որ շատ ուշադիր հետևում ենք: Բայց հիմա կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ որևէ զուգահեռ տեղին չէ»,-ասել է Պեսկովը:

Կրեմլում նաև նշել են, որ հույս ունեն, որ Հայաստանում կպահպանվի կայունությունն ու կարգուկանոնը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս