loader
Կրեմլում հաստատել են Գևորգյանի և Նալբանդյանի այցը Մոսկվա

Կրեմլում հաստատել են Գևորգյանի և Նալբանդյանի այցը Մոսկվա

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով:

«Համարում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով բողոքի ակցիաները Հայաստանում:

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Պեսկովը չի հաստատել Մոսկվա ժամանած Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի՝ Կրեմլի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը:

«Ինձ այդ մասին հայտնի չէ: Գիտեք, որ այժմ Սանկտ Պետերբուրգում ենք», - լրագրողներին ասել է Պուտինին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք այցի ընթացքում ուղեկցող խոսնակը:

Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարները Ռուսաստանում են, որտեղ բանակցություններ են անցկացնելու «կառավարության և արտգործնախարարության գծով»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս