loader

Լուկաշենկո. Ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խորհրդարանին և ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում:

Լուկաշենկոն ընդգծել է, որ «ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում»:

«Եթե պետք էր ինչ-որ հարմարեցնել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ վարվել: Ինչ-որ ժամանակ այդ ուղղությամբ գնացել ենք, երբ հանեցինք նախագահի ընտրության սահմանափակումները: Եվ պետք չէր նախագահական հանրապետությունը դարձնել խորհրդարանական, իսկ խորհրդարանականը՝ նախագահական: Ահա սա էլ արդյունքը:

Ներողություն եմ խնդրում, իհարկե դա իմ գործը չէ, բայց քանի որ ներգրավված եմ եղել այդ գործընթացում, և քննարկել ենք այդ խնդիրը Սերժ Սարգսյանի հետ, և իմ դիրքորոշումը շատ թափանցիկ ձևակերպել եմ:

Պետք է գնալ ժողովրդի մոտ և դա անել բաց ու անկեղծ: Ինչու երկիրը ծռել՝ հարմարեցնելով մեկ անձի: Հայ ժողովրդին ցանկանում եմ, որ նա առանձնապես չտարվի ստեղծված իրավիճակով, որովհետև իշխանություն փոխելը հեշտ է: Հետո պետք է արդյունքներ տալ, և ժողովուրդը սպասելու է դրան: Տա Աստված, որ Հայաստանի տաղանդավոր և խելացի ժողովուրդը հաղթահարի այս իրավիճակը: Որովհետև Հայաստանն ինձ համար օտար երկիր չէ: Այն գտնվում է մեր ԵՏՄ-ում»,-հավելել է Լուկաշենկոն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս