loader
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է հայաստանյան իրադարձություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է հայաստանյան իրադարձություններին

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Գուտերեշը նկատի է առել Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը և կոչ արել բոլոր կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն, խուսափել բռնություն հրահրող հռետորաբանությունից և աշխատել կառուցողական երկխոսության հիման վրա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս