loader
Մանուչարյան. Արմեն Սարգսյանին կարող ենք դիմել Ամուլսարի հարցով

Մանուչարյան. Արմեն Սարգսյանին կարող ենք դիմել Ամուլսարի հարցով

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությանը, հայտնեց, որ նրա հետ սովորել է նույն կուրսում:

Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Մեծ Բրիտանիան այստեղ Հայաստանը ոչնչացնելուն ուղղված ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկը Ամուլսարի հանքի շահագործումն է:

«Փառք Աստծո, որ այստեղ Մեծ Բրիտանիայի ուղիղ ներկայացուցիչ է հայտնվում, իհարկե դա պետք է ողջունենք: Եթե առաջ չգիտեինք, թե ում դիմենք, հիմա կոնկրետ հասցեատերը արդեն ունենք, հիմա արդեն բացահայտ է: Օրինակ Ամուլսարի հետ կապված ուղիղ կհարցնենք բրիտանացիներին, թե ինչո՞ւ եք որոշել մեզ ոչնչացնել, ուղիղ ներկայացուցիչը արդեն կլինի»,-ասաց նա:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս