loader
Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ԵԿՄ շենքից

Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ԵԿՄ շենքից

Լրատվամիջոցներով հրապարակված տեսանյութերի համաձայն՝ րոպեներ առաջ Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ: Նրա հետ էր նաև գեներալ Սեյրան Սարոյանը: Սեյրան Սարոյանին, սակայն, թույլ չտվեցին Գրիգորյանի հետ նույն մեքենան նստել:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնում՝ ԱԺ գեներալ-պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին:

Այս պահին Էջմիածնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Էջմիածինցիների մի մասը պահանջում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, մյուս մասն էլ ի պաշտպանություն քաղաքապետի է փողոց դուրս եկել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս