loader
Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման. Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման. Զոհրաբյան

«Պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանները, թե ինչպես եղավ, որ դպրոցների՝ առաջնագիծ զինվորներին ուղարկած օգնությունը հայտնվեց «մառադյոր» Մանվել Գրիգորյանի առանձնատանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ դրանք ապառիկով վերցված օգնություն են եղել, որոնք հայտնվել են շարքային դավաճանի առանձնատանը:

«Իրավական համակարգն այսօր իր անելիքը գիտի, պետք է պարզապես պահանջենք, որ այս կեղտոտ, զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»,- նշեց Զոհրաբյանը:

Այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կողմ քվեարկելով խուսափո՞ւմ է արդյոք պատասխանատվությունից, Զոհրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց: Անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից՝ մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան»:

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ խմբակցությունը քվեարկելու է միասնական:

«Գագիկ Ծառուկյանն այսօր պետք է գար ԱԺ, քանի որ տեղյակ չէր, որ քննարկվելու է այս հարցը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի և նրա ներկայությունն այստեղ կարող էր այլ կերպ մեկնաբանվեր հանրության կողմից, Ծառուկյանը՝ որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, սակայն այն, ինչ մենք ասում ենք, Ծառուկյանի դիրքորոշումն է»,- իր խոսքը եզրափակեց Զոհրաբյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս