loader
Մարդն ասում է, որ բարիկադները քանդում ենք. Գագիկ Ծառուկյան

Մարդն ասում է, որ բարիկադները քանդում ենք. Գագիկ Ծառուկյան

Պարոն վարչապետի հետ հուշագիր ենք ստորագրել, կողք կողքի գնում ենք: Այսօր «Մայնինգ Ֆերմայի» բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդն ասում է, որ բարիկադները քանդում ենք, պետք է ամեն մարդ կարողանա իր հնարավորության սահմաններում աջակցել»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ իր թիմակիցներից Լյովա Խաչատրյանն ու Վահան Կարապետյանը մտադիր են անցնել իշխանության կողմը՝ սատարելով Փաշինյանին, իսկ Լյովա Խաչատրյանն անգամ հայտարարել է, որ կուսակցություն է բացելու, Ծառուկյանն ասաց. «Բոլորի ցավն էլ տանեմ: Բոլորն ունեն իրենց տեսակետները, բոլորի համար էլ դռները բաց են: Բոլորն ազատ են նոր կուսակցություններ բացելու, համագործակցելու՝ ում հետ ցանկանան: Ես անձամբ քաղաքականությամբ չեմ ապրում, ուզում եմ օգտակար ու պիտանի լինել»:

Ծառուկյանը չպատասխանեց, թե ինչպե՞ս է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա պնդեց, որ ոչ մի անգամ բարիկադներից այն կողմ չի եղել:

«Երբ Նիկոլ Փաշինյանին, Սասունին, Արարատին ձերբակալեցին, էդ օրը ո՞վ հայտարարեց, որ ես իրանց կողմն եմ: Դու չե՞ս ամաչում, արի, քու հետ մարջ գամ: Կալանավորման օրը, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Ծառուկյանը հայտարարել է»,- ասաց նա:

Իսկ այն հարցին, թե ո՞ւր էր նա մարտի 31-ին, երբ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլերթը, Ծառուկյանն արձագանքեց. «Ես իմ տեղը նստած էի, բայց քանի՞ հոգի էր Փաշինյանի հետ Գյումրիից գալիս, կարա՞ս ասես»:

Երբ լրագրողներից մեկը փորձեց հարց տալ, նա դիտողություն արեց և ասաց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները եկել են Ծառուկյանին հունից հանելու և իր լավ օրը փչացնելու: Նա զայրացավ և ասաց, որ ոչ մի հարցի էլ չի պատասխանում:

«Գնացեք ձեր գործին, ոնց որ այս երկրի չարիքները լինեք: Քանի հազար հոգի մարդ է գալիս, դա ձեր վերջն է, «մուտիլովկա» անեք, երկու բառ փախցնեք, դրա համար զարգացում չի լինի»,- վրդովվեց Ծառուկյանը:

Նա բոլոր հարցերում մեղադրեց լրագրողներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս