loader
Մարդուն, ում տվել են Արցախի հերոսի կոչումը, սովորական ջեբկիր է

Մարդուն, ում տվել են Արցախի հերոսի կոչումը, սովորական ջեբկիր է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու իրավական հիմքերը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով գլխավոր դատախազին, նշեց, որ ներկայացվածը «մառադյոր», զինվորի հաց գողացող, իր գնահատականով՝ պետական դավաճան Մանվել Գրիգորյանի կյանքից մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա հանցագործություն չէր:

«Հարցս հստակ է՝ ո՞ւր էիք դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ նրա շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենային կանգնել նրա շարասյան ճանապարհին: Ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգորյանը կատարել է Ձեր թվարկած երկար հանցագործությունները»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Գլխավոր դատախազն էլ պատասխանեց, որ իմացել է 2018 թվականի հունիսի 5-ին, երբ այս գործով վարույթ է իրականացվել:

«Շատ զարմանալի է պարոն դատախազ: Տարիներ շարունակ մամուլը, էջմիածինցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որևէ մեկն առանց Մանվել Գրիգորյանի և նրա թուլաների թույլտվության իրավունք չունի շնչելու և ապրելու: Անգամ զավեշտը հասնում էր այնտեղ, որ Էջմիածնում ծնվող երեխաների գերակշիռ մասը պետք է կրեր Մանվել անունը: Դուք հասկանո՞ւմ եք, որ սա է ողբերգությունը: Մարդուն, ում տվել են Արցախի հերոսի կոչումը, սովորական ջեբկիր է»,- արձագանքեց Զոհրաբյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս