loader
Մարուքյանը՝ Սարգսյանին. Ձեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում չանեք

Մարուքյանը՝ Սարգսյանին. Ձեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում չանեք

«Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ»,-խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Առաջին անգամ վեց տարվա մեջ վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը,և կարող ենք հարցեր տալ, ելույթներ տալ։ Մինչ այսօր ով եկել է, կապ չեն ունեցել ոչ մի բանի հետ։ Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ։ Ֆեյք-ինստիտուտներ։ Ունենք իրավիճակ, երբ թիվ մեկ պաշտոնյային կարող ենք հարցեր տալ: Ձեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում չանեք։ Ինչքան բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել։ Լավ բան չի ստացվում ձեր մոտ։ Վերջին անգամ «Հայլուր» երբ եք նայել, այդ հաղորդումը ձեզ դուր է գալիս։ Ձեր առողջապահության նախարարը ամեն օր անհանգստացնում է բնակչությանը, Տրանսպորտի նախարարի համար թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է։ Որտեղի՞ց եք դուք գտնում այդ մարդկանց»,- դիմելով Սերժ Սարգսյանին ասաց Մարուքյանը:

Մարուքյանը անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, նշել, որ պաշտոնյաները գոհ ու կուշտ են, իսկ ճանապարհը չկա։

«Պրոբլեմը նրանում է, որ բոլորը գիտեն, դուք ոչ մի բան չեք փոխելու։ Դուք շարունակելու եք պահպանել այս համակարգը և այս մարդկանց։ Միակ տուժողը Գալուստ Սահակյանն է, ուրիշ փոփոխություն չենք տեսնում։ Դուք, վստահ եմ, որ նշանակելու եք նույն նախարարներին։ Դուք ելույթ եք ունեցել, ասել դեմ եք խորհրդարանական համակարգին։ Եթե հակակշիռներ լինեին, այս խորհրդարանում հարցեր կլուծվեին։ Այստեղ ինչ քննարկում են, մարդիկ նայում են ձեր նկարին։ Մենք դեմ ենք ձեր երրորդ պաշտոնավարման ժամկետին։ Ձեզ ասելու ենք, թե ինչ է կատարվում։ Կա երկու աշխարհ, ձեր աշխարհը, և աշխարհ, որտեղ մենք ենք ապրում։ Դուք շրջապատել եք ձեզ մարդկանցով, որոնք չեն ասում, թե ինչ է կատարվում։ Կամ ասում են, դուք փոփոխություններ չեք անում։ Սա ֆեյք պառլամենտական համակարգ է»,-նկատեց պատգամավորը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս