loader
Մարուքյանը՝ Աշոտյանին. Ձեզ ոնց կարելի է սիրել

Մարուքյանը՝ Աշոտյանին. Ձեզ ոնց կարելի է սիրել

«Ոնց կարելի է նման բան ասել: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ: Աշոտյանն ասում է՝ եկեք սիրենք միմյանց: Ձեզ ոնց կարելի է սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ սիրենք: Ձեր ղեկավարած նախարարությունը նայեք, ձեր ղեկավարած երկիրը նայեք, տնտեսությունը նայեք: Պերիկլեսից եք խոսում, ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան, որ գյուղի դպրոցն իրենց անունով են կոչում: Ի՞նչ Պերիկլես»,-ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ իրենք այն մարդկանցից չեն, որ առաջնորդվում են՝ «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով:

«Օրինակ, կոռուպցիայի հանձնաժողով ստեղծելու օրենք բերեցիք, կողմ քվեարկեցինք, հիմա կտեսնենք, ովքեր են լինելու այդ հանձնաժողովում: Կամ էթիկայի հանձնաժողովը չի՞ տեսնում մարդկանց դղյակները: Պաշտոնյաների կանայք ասում են՝ կես մլն դոլար եմ նվեր ստացել, դա չի՞ տեսնում»:

Մարուքյանն անպատեհ է համարում պնդումները, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է.

«Կարո՞ղ եք մի խորհրդարանական երկիր բերել, որը Հայաստանի պես է, որտեղ վարչապետին է ենթարկվում ոստիկանապետը, ԱԱԾ պետը, պետական պահպանության ծառայության պետը, ՊԵԿ-ը: Սա՞ է պառլամենտական, որ այդ մարդիկ չեն գալիս խորհրդարան, չես կարող մի հարց տալ: Հիմա ոստիկանության գործողությունների համար պետք է վարչապետի՞ն հարց տանք: Դրանք պետք է լինեին նախարարություններ և լինեին ԱԺ-ի վերահսկողության ներքո»:

Մարգարիտա Ղազարյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս