loader
Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը եկել են մասնակցելու քվեարկությանը

Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը եկել են մասնակցելու քվեարկությանը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում է՝ մասնակցելու վարչապետի քվեարկությանը: Նա նշեց, որ բոլոր պատգամավորներն արդեն եկել են, իսկ ինքը եկել է մասնակցելու քվեարկությանը:

«Պետք է դեմ քվեարկել, թույլ չտալ Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ, մեր ելույթները արդեն գործողություն են: Եթե նիստ է գումարվում ու չենք մասնակցում, ապա Սերժ Սարգսյանին թույլ է տրվում ընտրվել առանց իրեն ուղղված որևէ խոսքի, իրեն ուղղված որևէ ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»,- ասաց նա:

Նա նշեց, որ չեն պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին:

«Ասել ենք, եթե բռնություն լինի կգանք կմիջամտենք», - նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, բոլոր հանրապետականներն ԱԺ-ում են և նիստը գումարվելու է.

«Գիշերն են եկել, թե երբ են եկել, բոլորն էլ այստեղ են», - ասաց Մարուքյանը։

Նշենք, որ ԱԺ է եկել նաև «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս