loader
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գևորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին և նրանք ազատ են արձակվել:

Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս