loader
Մեկնարկել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Մեկնարկել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտի և Էնդրյու Շեֆերի հետ։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբոլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Ըստ լուսանկարի՝ հանդիպմանը ներկա է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս