loader
Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան

Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ բացառված է տեղեկատվություն, որի մասին հանրությունը տեղեկացված չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն հետ հեռախոսազրույցի ընթացքում Արցախի հարցը չի քննարկվել: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին նշեց, որ դրանք բանակցություններ չեն, այլ ոչ պաշտոնական շփումներ, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակում:

«Կոռեկտ չէ, որ ես ասեմ՝ ինքն այնպես ասաց, ես՝ այսպես: Տեղեկատվությունն ամբողջը փոխանցված է»,- ասաց նա:

Փաշինյանը չկարողացավ ասել, թե Բոլթոնն Ալիևի հետ քննարկե՞լ է Արցախի հարցը:

Հարցին՝ համանախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն՝ բանակցություններին նոր թափ հաղորդելու, նշեց, որ այդ հարցը գտնվում է Արտաքին գործերի նախարարությունների քննարկման օրակարգում:

«Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին ռեկոմենդացիա կներկայացնեն՝ կորոշենք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով «տարածքներ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունն Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել և որևէ զուգահեռ գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղղվածության գծի հետ, միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն են»,- շեշտեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս