loader
Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Նիկոլ Փաշինյան

Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Նիկոլ Փաշինյան

Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուս չլինի, մենք կաշխատենք կոնսենսուսի ստեղծման ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կատարվում են համաձայնությամբ: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցին։

«Կարծում եմ՝ Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք չեմ ստացել: Իմ ասածն ուժի մեջ է՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն նաև գործընկերության միջավայրում պաշտպանել ՀՀ-ի ազգային շահերը»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման շրջանակում ներկայացրել էր ավելի վաղ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկված թեմաները:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից:

Իսկ Բելառուսի ԱԳՆ-ն, արձագանքելով Փաշինյանի խոսքին, նշել էր, որ հավանաբար, միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս