loader
Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար. Հարությունյանը՝ «Նուբարաշենի» կոյուղու մասին

Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար. Հարությունյանը՝ «Նուբարաշենի» կոյուղու մասին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղին սողանքի պատճառով վնասվել է և լուծումն այդտեղ իրականում շատ պարզ չէ: Այն լուծումը, որը հիմա է տրվում, կարծում եմ՝ ժամանակավոր է: Պետք է նշեմ, որ անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատանքների նախագծեր կազմելով և այս տարի պատրաստվում ենք իրականացնել գնում: Ի տարբերություն մասնավոր կազամակերպության, որը կարող է որոշում կայացնել, ծախս իրականացնել և աջակցել մեր համակարգին, որպեսզի կատարվեն աշխատանքներ, մենք՝ որպես պետական մարմին, չենք կարող նման քայլ ձեռնարկել»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ դա կատարում են միմիայն գնումների եղանակով:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք իրավիճակի համար պատասխանատու է պետական մարմինը, Հարությունյանը պատասխանեց. «Բնականաբար: Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար, այստեղ որևէ գաղտնիք չկա, մենք երբևէ չենք խորշել պատասխանատվությունից: Մենք պատասխանատու ենք քրեակատարողական հիմնարկում առաղջապահության վատ վիճակի, շենքային վատ պայմանների և բազում հարցերի համար: Պատասխանատվություն նշանակում է, որ մենք ամեն օր կատարում ենք քայլ՝ գտնելով առաջնահերթ խնդիրները, քանի որ ունենք սահմանափակ ռեսուրսներ»:

Նախարարը նշեց նաև, որ վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ ավելացրել են դատապարտյալներին տրամադրվող գումարը՝4 անգամ ավելի շատ է, քան 2017 թվականին էր:

Գործադիրի ներկայացուցիչն ընդգծեց նաև, որ կոյուղու խնդիրն առաջնային է և 2018 թվականին խնդրին լուծում կտրվի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս