loader
Մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրագործվել Եվրամիության ու հատկապես Գերմանիայի աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրագործվել Եվրամիության ու հատկապես Գերմանիայի աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Կարևոր է, որ Եվրամիության մեր գործընկերները մեր առաջ չեն դրել և չեն դնում աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Գերմանիան այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Սա նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրագործվել Եվրամիության ու հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը կարևորեց Գերմանիայի հետ տնտեսական համագործակցությունը: Նա արձանագրեց, որ գերմանական կողմից մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում:

«Հույս ունենք, որ Հայաստանում գերմանական ներդրումներն անխուսափելիորեն կավելանան»,- հույս հայտնեց վարչապետը:

Պատասխանելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ձևավորված ձևաչափ կա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությունն ու համանախագահող երկրները, բայց Մինսկի խմբի շրջանակն ավելի լայն է:

Փաշինյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն այս տարիներին, համենայն դեպս, բավական հաջող է գործել՝ տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:

«Ինչ վերաբերում է հակամարտության բուն կարգավորմանը, կարծում եմ, որ համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը։

Ըստ Փաշինյանի, սակայն Արցախի  հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մեծ հույսեր չենք կարող ունենալ, քանի որ համարժեք հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս