loader
Մերձհանրապետական շրջանակները շարունակում են կախվել փրփուրներից

Մերձհանրապետական շրջանակները շարունակում են կախվել փրփուրներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարման 100-րդ օրն ամփոփելու համար կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ղեկավարման ամենակարևոր արդյունքը համարել է այն, որ այդ ընթացքում ավելի շատ մարդ է Հայաստան եկել, քան հեռացել: Վարչապետը սա համարել է արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Փաշինյանը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հրապարակել է, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29.986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով։

Վարչապետի այս հայտարարությունից հետո շտապեցին քննադատությամբ հանդես գալ հանրապետականները: Նրանք ասում են, թե Փաշինյանը թվեր մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության՝ Հայաստան 24-ին փոխանցած տվյալներով, սակայն, պետք է հիասթափեցնել հանրապետականներին: Վիճակագրությունը հաստատում է, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մեկնածների թիվը եկածներից ավել է 6000-ով և մանիպուլյացիայի մասին խոսք լինել չի կարող:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 31,5 հազարով կամ 83,7%-ով և կազմել -6,1 հազար մարդ: 2018-ի առաջին կիսամյակի ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 228,3 հազար մարդով կամ 8,3 %-ով և կազմել 2981,3 հազար մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 40,8%` 2017 թվականի առաջին կիսամյակի 40,2%-ի դիմաց: 

Նշենք, որ այդ հրապարակումը Facebook-ի իր էջում զետեղել է այժմ արդեն ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արմեն Մինասյանը:

Նկատենք նաև, որ սույն հիմնարկն աչքի է ընկնում ֆեյք օգտատերերի և ֆեյք լրատվամիջոցներ բուծելու անհագ տենչով, ըստ այդ, անգամ, պաշտոնանկությունից հետո էլ այդ աշխատելաոճը գործածում է և այժմ զուտ բիզնես շահագրգռվածություններով է պայմանավորված ներկայիս գործունեությունը:

 
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս