loader
Մոտ օրերս կպատասխանեմ այդ հարցին. նախագահն՝ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների մասին

Մոտ օրերս կպատասխանեմ այդ հարցին. նախագահն՝ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ մոտ օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն կանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նա:

«Այդ հարցի շուրջ կապված ես ելույթ եմ ունենալու: Ժամանակը կգա և այդ հարցին ես մոտ օրերս կպատասխանեմ»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապված «Ազգային ժողովի կանոնակարգի» հետ, նախագահը նշեց, որ այն պետք է կարգավորվի երկխոսության, պայմանավորվածությունների ճանապարհով։

«Արտերկրից վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, ԱԺ նախագահի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որ անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արտահերթ նիստով քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել էր այն անցկացնել ձեռքով։ Նախագծին, սակայն 67 պատգամավոր կողմ քվերակեց:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս