loader
Մուշեղ Սաղաթելյան. Իշխանություններն իրենց լափամանը մեծացնելու համար ԼՂ հարցը չեն փորձում լուծել

Մուշեղ Սաղաթելյան. Իշխանություններն իրենց լափամանը մեծացնելու համար ԼՂ հարցը չեն փորձում լուծել

Այս տարի նշում ենք Համազգային շարժման 30-ամյակը: Արդյոք արդարացան մարդկանց ակնկալիքները ու սպասումներն այս շարժումից, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք այս տարիների ընթացքում:

Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը նշում է. կորուստները շատ են, ձեռքբերումներ չկան.

«Ձեռքբերումներ չունեցանք, կորուստներ շատ եղան: Քաղաք կորցրեցինք և իշխանություն, որն առանց այն էլ կորցրած էր: Ե՛վ ընդդիմության, և՛ հասարակության մեջ հավատը կորավ: Ինչ վերաբերում է հույսին, այն քո ներքին ուժն ու էներգիան է, իսկ ակնկալիքն այն է, որ այդ հույսը պետք է ի կատար ածվի: Սա կորցնելու դեպքում մարդը սուզվում է ինքն իր մեջ և կամ կոպտում է, կամ հայհոյում է, կամ անիծում և այդպես շարունակ», - նշեց Մուշեղ Սաղաթելյանը:

Այն հարցին, թե հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը, ինչպիսի՞ լուծում կունենա Ղարաբաղյան հիմնախնդիրը, եթե հաշվի առնենք այն, որ խաղաղության հաստատման  պայմաններում սահմանին զինվորներ են զոհվում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.

«Դա մեզանից կախված չէ: Սա մեր կամքից անկախ փաթաթել են մեր վզին: Ռուսաստանը իր կայսրությունը պահելու համար հողային, միջպետական պրոբլեմներ է ստեղծում, որպեսզի լարված պահեն վիճակը և վերջ: Իսկ Հայաստանի չարորակ իշխանությունները չեն հասկանում, որ բացի Ղարաբաղյան հարցից նաև գոյություն ունի հայ ժողովրդի ապրելակերպի հարց, հայ զինվորի հարց, հայոց բանակի հարց: Այս իշխանություններն իրենց լափամանը մեծացնելու համար այդ հարցը չեն փորձում լուծել: Հնարավոր չէ 25 տարուց ավելի ձգել ու ձգել այս հարցը ու այն որևէ կերպ չլուծել. մեկ խաղաղություն են ստորագրում, մեկ չգիտես՝ ինչ խաղեր են խաղում:

Ամեն ինչ կախված է ժողովրդի միասնական պայքարից: Ոչ միայն իշխանություն փոխելու, այլ նաև Ղարաբաղյան հարցը կախված է ժողովրդի միասնական պայքարի հետ: Եթե ժողովուրդը միասնական կարծիք հայտնեց, ո՞վ է իշխանությունը կամ օտարը, այդ ժամանակ հարցը կլուծվի: Ժողովրդին պառակտել են, փախցրել հայրենիքից՝ աշխատատեղեր չստեղծելով: Մարդիկ թողել գնացել են, պարզ չէ, որ այդ հարցը չի լուծվի՝ առայժմ իհարկե», - եզրափակեց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս