loader
Նահապետյան. Արցախում տեղի ունեցած դեպքերն անհանգստացնող են

Նահապետյան. Արցախում տեղի ունեցած դեպքերն անհանգստացնող են

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, անհանգստացնող է»: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

«Հուսանք, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի և անվտանգության շահերից: Սա չափազանց կարևոր է բոլորիս համար», – նկատեց պատգամավորը:

Հարցին՝ հայաստանյան իշխանությունը պե՞տք է միջամտի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ Նահապետյանը նշեց, որ կարծում է՝ որոշակի գնահատականներ այստեղից պետք է հնչեցվեն։

«Որևէ քայլ չպետք է ձեռնարկել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը, որի հետևանքով Արցախում կարող է ստեղծվել անկայունություն։ Նման իրավիճակից հակառակորդը օգտվելու հնարավորություն ունի»,-ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ թավշյա հեղափոխության սցենարը կարո՞ղ է կրկնվել նաև Արցախում:

«Որևէ բան բացառել պետք չէ, որովհետև վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ամեն տեսակի զարգացումներ կարող են տեղի ունենալ ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած այլ տարածաշրջանում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ անվտանգությունը և ժողովրդավարությունը չպետք է հակասության մեջ դրվեն։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս