loader
Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ Հանրապետականը կպահի իր քաղաքական խոսքը

Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ Հանրապետականը կպահի իր քաղաքական խոսքը

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ունենք արտերկրում գտնվող բացակա պատգամավորներ, բայց հաշվի առնելով «Ելքի» և «Դաշնակցության» մասնակցությունը, կարծում եմ, որ սա ավելի քան բավարար է 1/3 ապահովելու համար»:

Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ մեկնաբանել Հանրապետական կուսակցության դիրքորոշման արագ փոփոխությունը, բայց հույս հայտնեց, որ ի վերջո խոհեմությունը և ժողովրդին դեմ չգնալու սթափ գիտակցումը հաղթեց:

Այնուամենայնիվ, Զոհրաբյանը հույս ունի, որ Հանրապետականը կպահի իր քաղաքական խոսքը և մայիսի 8-ին կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս