loader
Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները վերացել են

Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները վերացել են

Ազգային ժողովը 88 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս օրինագծի հետ կապված իրենք ունեցել են որոշակի մտահոգություններ. «Մեր գործընկերների հետ քննարկված մտահոգությունները հանվել են, կոմպրոմիսը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկում»:

Նշենք, որ օրինագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագծով բարեգործության շրջանակները, բարեգործություն իրականացնողների շրջանակը չի փոխվում, այսինքն, եթե բարեգործը չի ցանկանում օգտվել առաջարկվող արտոնություններից, ապա իրավասու մարմինը նրա հետ ոչ մի առնչություն ունենալ չի կարող:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև հետևյալ օրինագծերը՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս