loader
Նալբանդյան. Պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները

Նալբանդյան. Պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփեց դիվանագիտական տարին:
«2017 թվականի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ռազմավարության ծրագրերի հիման վրա: Համակարգվել է պետական կառավարման մարմինների արտաքին կապերը և նպաստել դրանց խորացմանը:: Հայաստանը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը՝ Վիեննայի, սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողոներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը»,-ասաց Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: Տարվա ընթացքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են հինգ անգամ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեք անգամ այցելել են տարածաշրջան՝ հանդիպելով նախագահի և արտգործնախարարի հետ: Այցելել են նաև Արցախի Հանրապետություն՝ հանդիպելով Արցախի նախագահի հետ: Մինսկի խմբի ձևաչափով ընդունվել է 17 հայտարարություն:
«Համանախագահները շեշտել են, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, կոչ են արել ընդլայնել ԵԱՀԿ գրասնեյակի մոնիթորինգային հնարավորությունները և այլն:Սրանք այն դրույթներն են, որոնց բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանը՝ ի տարբերությւոն Ադրբեջանի»,-նկատեց նա:
ՀՀ դիվանագետի խոսքով՝ հայկական դիվանագիտության առաջնահերթությունների թվում շարունակել է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտումը:
«Մեր ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման ոռումով ուղղված են եղել ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային, ռազմավարական հարաբերությւոնների հետագա ամրապնդմանը: Հայ-ամերիկյան գործընկերության զարգացմանը գործնական քայլեր են իրականացվել: Հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ: Արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է մնացել Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-նկատեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս