loader
Նալբանդյան. Նախատեսվում է ֆրանկոֆոնիայի երկրների հետ բիզնես կապերի ցանց ստեղծել

Նալբանդյան. Նախատեսվում է ֆրանկոֆոնիայի երկրների հետ բիզնես կապերի ցանց ստեղծել

Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հոկտեմբերին Երևանում նախատեսվող ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի «Միասին ապրելը»:

«Այս առումով Հայաստանը լավագույն օրինակներից մեկն է: Հայերի մոտ երկու երրորդը բնակվում է աշխարհի 100 երկրում և հաջող ինտեգրման օրինակ է: Նրա խոսքով՝ ֆրանկոֆոնիայի ընտանիքը միավորում է ոչ միայն ֆրանսերենը, այլև մշակութային ընդհանուր արժեքները: Գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի երևանյան պակտ կամ «Միասին ապրելու» պակտ փաստաթուղթը: Ես հույս ունեմ, որ այն կհաստատվի և կդառնա կազմակերպության հետագա գործունեության հիմնական փաստաթղթերից մեկը»,- նշեց ԱԳ նախարարը:

Մեր երկրի գլխավոր դիվանագետը նաև հավելեց, որ կարևոր նշանակություն ունի տնտեսական գործունեությունը և գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին բիզնես համաժողով է նախատեսված: Նախատեսվում է ֆրանկոֆոնիայի երկրների հետ բիզնես կապերի ցանց ստեղծել, ինչը, ըստ Նալբանդյանի, բոլորի համար օգտակար կլինի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս