loader
Նախագահի այցերը համաձայնեցվում են վարչապետի հետ. Թևան Պողոսյան

Նախագահի այցերը համաձայնեցվում են վարչապետի հետ. Թևան Պողոսյան

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի մասին «Արմենպրես»-ի հարցերին: Լրատվամիջոցը փորձել է պարզել՝ արդյո՞ք նախագահի արտասահմանյան բոլոր այցերն են համաձայնեցվում վարչապետի հետ:

Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը հայտնել է, որ ըստ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետի՝ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է Կառավարությունը, հետևաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ և տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում:

Նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր, որ հունիսի 18-ին Արմեն Սարգսյանը մեկնել է արտերկիր՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ԱՄՆ: Պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունենալու:

Հայաստան 24-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք այս այցերը համաձայնեցվել են Կառավարության հետ: Դեռ երեկվանից կապվեցինք նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Խոստացան պատասխանել, բայց տեղեկատվություն այդպես էլ չստացանք: Այստեղից մեզ ուղղորդեցին նույն հարցով դիմել նախագահի խորհրդականին: Այստեղ ևս մեզ անպատասխան թողեցին: Դիմեցինք նախագահի մեկ այլ խորհրդական Թևան Պողոսյանին:

«Այո, համաձայնեցվում է: Օրենքի շրջանակներում բոլոր այցերը համաձայնեցվում են վարչապետի հետ: Օրենքը դա է պահանջում: Ինչ-որ այլ պատկերացումներ պետք չէ դիտարկել: Ամեն ինչ կարգ ու կանոնով է արվում, բնականաբար, իրար հետ քննարկումներ լինում են»,- ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս