loader
Նախագահի հրամանագրով  Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին

Նախագահի հրամանագրով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս