loader
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երեխաների, դեռահասների և երիտասարդների իրավունքների և բարեկեցության ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերին՝ միաժամանակ առաջարկել է ընդլայնել դրանց շրջանակը՝ լրացնելով համատեղ նոր ձեռնարկներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս