loader
 Նախկին ոստիկանապետը ԱԺ-ում կզբաղվի մարդու իրավունքներով

Նախկին ոստիկանապետը ԱԺ-ում կզբաղվի մարդու իրավունքներով

ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ՀՀԿ-ն Ալիկ Սարգսյանին նշանակել է հանձնաժողովի նոր անդամ:

«Սարգսյանը կզբաղեցնի Հրայր Թովմասյանի տեղը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Ես համոզված եմ, որ Սարգսյանի՝ որպես նախկին ոստիկանապետի և շատ հարգարժան մարդու մասնակցությունը զգալի և լուրջ ազդեցություն կունենա հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության վրա»,- նշեց Կոստանյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս